Կորոնավիրուս - Ի՞նչ իրավիճակ է այն երկրներում, որտեղ ապրում են մեծ թվով վրացիներ
Պաշտոնական տվյալներով, Վրաստանի սահմաններից դուրս բնակվում է ավելի քան 1.5 միլիոն վրացի: Մի շարք երկրներում, որտեղ վրացիներն ամենաշատ թվով են ապրում, կորոնավիրուսի հետ կապված ծայրահեղ ծանր իրավիճակ է: Ամենավտանգավոր վիճակում են Իտալիայում գտնվող վրացիները, որտեղ ապրում է մոտ 30 000 վրացի:
Կորոնավիրուսի աճի տեմպով բարդ իրավիճակ է նաև Իսպանիայում, որտեղ նույնպես ապրում է 30 000 վրացի: Երկիրը Եվրոպայում վարակակիրների վիճակագրությամբ երկրորդ տեղում է: Վերջին 24 ժամում գրանցվել է վարակվելու 3000 նոր դեպք: Զոհվել է 84 մարդ:
Արտասահմանում բնակվող վրացիներից ամենաշատը Ռուսաստանի Դաշնությունում է, որտեղ նրանց թիվը հասնում է 800 000-ի: Այս պահի դրությամբ, Ռուսաստանում իրավիճակը վերահսկվում է, վարակված է 28 մարդ:
Երկրորդ տեղում վրաց էմիգրանտների թվով Հունաստանն է, որտեղ ապրում է 250 000 վրացի: Հունաստանում այս պահի դրությամբ գրանցված է կորոնավիրուսի 120 դեպք:
Ուկրաինայում, որտեղ ապրում է 150 000 վրացի, վիճակը կայուն է: Կորոնավիրուս է հայտնաբերել ընդամենը երեք մարդու մոտ:
Ավելի քան 100 հազար վրացի է բնակվում Թուրքիայում: Այստեղ ևս իրավիճակը կայուն է, գրանցված է կորոնավիրուսի 2 դեպք:
Վարակն արագ է տարածվում նաև Գերմանիայում, որտեղ ապրում է 25 000 մարդ, երկրում գրանցվել է կորոնավիրուսի 2745 դեպք: