Կորոնավարակի կանխարգելման նպատակով, Թբիլիսիի անվճար ճաշարաններում գործի է դրվել ծառայության նոր կարգը
Այսօրվանից, մայրաքաղաքում գործող 62 անվճար ճաշարանում, կորոնավարակի վտանգներից խուսափելու նպատակով ուժի մեջ են մտել ծառայության նոր կանոները:
Դրանց համաձայն, բարձր ռիսկային քրոնիկ հիվանդությամբ տառապող բենեֆիցիարները, ինչպես նաև միայնակ տարեցները և ինքնամեկուսացման ռեժիմում գտնվող քաղաքացիները, կամավորների օգնությամբ իրենց չափաբաժինը կստանան հենց տանը:
Կամավորները հագեցած կլինեն պաշտպանիչ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:
Նշված անվանակարգի մարդիկ կարող են զանգահարել թեժ գիծ (032 2 722222) և հայտնել, որ ցանկանում են ստանալ այդ ծառայությունը:
Այս մասին հայտնում են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: