Կիմ Չեն Ինը հաստատել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պատրաստակամությունը
Կիմ Չեն Ինը հաստատել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման պատրաստակամությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի դաշնային խորհրդի խոսնակը:
Փհենյանում պաշտոնական այցով գտնվող Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ Կիմ Չեն Ինի հետ հանդիպման ժամանակ, քննարկել է նշված հարցը: Զրույցի ժամանակ Հյուսիսային Կորեայի լիդերը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Մոսկվա:
Հյուսիսային Կորեա պաշտոնական այցի շրջանակներում, Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակը Կիմ Չեն Ինից բացի հանդիպել է հանրապետության այլ բարձրաստիճան անձանց հետ, և քննարկել երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցեր:
Հեղինակ -
Edgar Barsegyan