Քվեմո Քարթլիի Թեթրիծղարո քաղաքում մեկ մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս
Քվեմո Քարթլիի Թեթրիծղարո քաղաքում մեկ մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Դեպքը կապված է «բուժքրոջ կլաստերի» հետ և նա վարակակիր պացիենտներից մեկի կինն է:
Լուգարի լաբորատորիայի ներկայացուցիչները երեկ վերցրել են 170 մարդու նմուշ: Այս պահի դրությամբ, հետազոտվել է 27 մարդ և բացառությամբ մեկի, բոլորի պատասխանները բացասական են: Մնացածի հետազոտության պատասխաները հայտնի կդառնան մինչև օրվա վերջ: