Քվեարկել եմ վրացական ավանդույթների և մեր եվրոպական ընտրության համար. Մամուկա Բախտաձե
Քվեարկել եմ վրացական ավանդույթների և մեր եվրոպական ընտրության համար. Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նախագահական ընտրություններին մասնակցել է Դիդուբեի ընտրատարածքի N44 ընտրատեղամասում: Նա լրագրողներին հայտնել է, որ ձայն է տվել վրացական ավանդույթներին և եվրոպական ընտրությանը:

«Կանցկացնենք ազատ, թափանցիկ և ժողովրդավար ընտրություններ: Ես ձայն եմ տվել Վրաստանի զարգացմանը, վրացական ավանդույթներին և մեր եվրոպական ընտրությանը, զարգացման այն ճանապարհին, որը մեր առաջին հանրապետությունն ընտրել է դեռևս հարյուր տարի առաջ»,- հայտնել է լրագորղներին Մամուկա Բախտաձեն:

Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: