Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ
Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ

Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Վրաստանի բնակչությունն ընտրում է հինգերորդ նախագահին՝ 6 տարի ժամկետով: Ընտրություններն անցկացվում են 73  ընտրատարածքներում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, ողջ երկրի մասշտաբով բացված է 3637 և բացառության դեպքում ստեղծված 11 ընտրատեղամաս: Արտասահմանում բացված ընտրատեղամասերի քանակը 57 է:

Ընտրողների միասնական ցուցակում կա 3 504 082 ընտրող, արտասահմանում գրանցված է 14 795 ընտրող, ընդհանուր՝ 3 518 877 ընտրող:

Նախագահական ընտրություններին մասնակցում է 25 թեկնածու – 19 քաղաքական սուբյեկտ առաջադրվել է վեց նախաձեռնողական խմբի կողմից: Չնայած նրան, որ երկու թեկնածուներ, Ակակի Ասաթիանին և Վախտանգ Գաբունիան հանել են սեփական թեկնածությունները, նրանց որոշումը, ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում արդեն ուշացված էր և քվեաթերթիկում ներառված է 25 մարդու անուն և ազգանուն:

1. Միխեիլ Անթաձե – «Պետությունը՝ ժողովրդի համար շարժում»
2. Դավիթ Բաքրաձե Եվրոպական Վրաստան – ազատության համար շարժում
4. Վախտանգ Գաբունիա – «Քրիստոնյա-ժողովրդավարական շարժում»
5. Գրիգոլ Վաշաձե – «Միացյալ ազգային շարժում»
10. Շալվա Նաթելաշվիլի – «Վրաստանի լեյբորիստական կուսակցություն»
13. Զվիադ Մեխատիշվիլի – «Վրաստանի քրիստոնյա-պահպանողական կուսակցություն»
17. Գիորգի Լիլուաշվիլի – «Վրաստան» կուսակցություն
18. Ակակի Ասաթիանի – «Վրաց ավանդականների միություն»
21. Կախա Կուկավա – «Ազատ Վրաստան»
22. Օթար Մեունարգիա – « Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը»
23. Իրակլի Գորգաձե – «Ազատ Վրաստանի համար շարժում»
25. Դավիթ Ուսուփաշվիլի – «Ազատ ժողովրդավարներ»
27. Զվիադ Բաղդավաձե – «Նոր Վրաստան – քաղաքացիական հարթակ»
28. Միխեիլ Սալուաշվիլի – «Արդարության վերականգնման միություն՝ ժողովրդի ձայնը. Աստված է մեր ճշմարտությունը»
30. Զվիադ Իաշվիլի – «Ազգային-ժողովրդավարական կուսակցությու» (ԱԺԿ)
31 Թամար Ցխորագաուլի – «Ազատություն – Զվիադ Գամսախուրդիայի ուղի»
35. Գելա Խուցիշվիլի – «Վրաստանի ուժային վետերանների և հայրենասերների քաղաքական շարժում»
36. Զուրաբ Ջափարիձե – «Գիրչի»
40. Լևան Չխեիձե – «Նոր քրիստոնյա-ժողովրդավարներ»
48. Սալոմե Զուրաբիշվիլի – անկախ թեկնածու
49. Բեսարիոն Թեդիաշվիլի – անկախ թեկնածու
51. Գիորգի Անդրիաձե – անկախ թեկնածու
58. Կախաբեր Ճիճինաձե – անկախ թեկնածու
62. Վլադիմիր Նոնիկաշվիլի – անկախ թեկնածու
65. Թեյմուրազ Շաշիաշվիլի – անկախ թեկնածու

Նախագահական թեկնածուին հաղթանակի համար անհրաժեշտ է 50% +1 ձայն: Ընտրված է համարվելու Վրաստանի նախագահի այն թեկնածուն, որի օգտին քվեարկել է ընտրությունների մասնակիցների կեսից ավելին: Ընտրություններում մասնակիցների ձայների քանակում չի ներառվի անվավեր ճանաչված քվեաթերթիկների ձայների քանակը:

Եթե ընտրությունների առաջին փուլում ձայների անհրաժեշտ քանակ չստանա ոչ մի թեկնածու, կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ: Երկրորդ փուլում ընտրողները ընտրություն կկատարեն առաջին փուլի լավագույն արդյունք ունեցած երկու թեկնածուների միջև: Ընտրությունների երկրորդ փուլը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ համապատասխան հրամանով: Ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում առաջին փուլի արդյունքները պաշտոնապես հայտարարելուց 2 շաբաթ հետո: Երկրորդ փուլում հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, որը կստանա ավելի շատ ձայն: Ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուների կողմից ձայների հավասարաչափ քանակ ստանալու դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն առաջին փուլում ստացել է ավելի շատ ձայն: