Դոնալդ Թրամփն հայտարարում է, որ Ջո Բայդենը չի հաղթել նախագահական ընտրություններում
Դոնալդ Թրամփն հայտարարում է, որ Ջո Բայդենը չի հաղթել նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ Ջո Բայդենը չի հաղթել նախագահական ընտրություններում:

Այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Ինչպես նշել է Թրամփը, Ջո Բայդենը պարտություն է կրել որոշ նահանգներում:

«Նա չի հաղթել ընտրություններում: Նա շատ մեծ պարտություն է կրել բոլոր վեց անկայուն նահանգներում: Այնուհետև նրանք յուրաքանչյուր նահանգում գցեցին հարյուր հազարավոր ձայներ և բռնվեցին: Այժմ հանրապետական ​​քաղաքական գործիչները պետք է պայքարեն, որպեսզի ապահովեն, որ նրանք մեծ հաղթանակը չգողանան: Մի եղեք թույլ հիմարներ»,- գրել է Դոնալդ Թրամփը Թվիթերում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին, ԱՄՆ-ի ընտրիչների կոլեգիան դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին պաշտոնապես հաղթող է ճանաչել, նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում:

Ջո Բայդենին և Կամալա Հարիսին հաղթանակը շնորհավորել է ԱՄՆ-ի սենատի «Հանրապետականների» մեծամասնության առաջնորդ, Միտչ Մակքոնելը: