Քութաիսիում կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակի 29 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիում կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակի 29 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Գոչա Գիորգիձեի փոխանցմամբ, Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում անցկացվել է կորոնավիրուսի 1011 թեստ և նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու օր առաջ 61-ամյա կնոջ մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: