Քութաիսիում կորոնավիրուսի երկու նոր դեպքերը կապված են «Մեստիայի կլաստերի» հետ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի երկու նոր դեպքերը կապված են «Մեստիայի կլաստերի» հետ:
Կլինիկայի բժիշկ Մարիամ Վարդանիձեի փոխանցմամբ, երիտասարդ ամուսիններին, ովքեր Լենտեխիից են, հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսի ախտորոշմամբ, երեկ: Ամուսինները շփում էին ունեցել Մեստիայում գտնվող վարակակիր անձի հետ:
Այս պահի դրությամբ Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի վարակակիր 14 պացիենտ է, նրանցից 5-ը՝ երեխա: