Նոր կորոնավիրուս է ախտորոշվել Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված ևս մեկ պացիենտի մոտ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտել կլինիկայի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեն:
Ինչպես պարզվում է, նշված քաղաքացին 73 տարեկան է: Նա վերադարձել է Ֆրանսիայից և ընտանիքի հետ միասին ինքնամեկուսացման մեջ էր:
Նադիրաձեի փոխանցմամբ, պացիենտն ունի երկկողմ թոքաբորբ և նրա առողջական վիճակը ծանր է: