Քութաիսիում կառուցվելու է էլեկտրոմոբիլների գործարան,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է՝ էկոուղղությամբ աշխատող արդյունաբերական հոլդինգի (aigroup) շնորհանդեսի ժամանակ:
Նրա խոսքով, առաջին անգամ տարածաշրջանում, Վրաստանում սկսվում է էլեկտրոմոբիլների արտադրություն:
«Այսօր մենք ներկայացնում ենք նախագիծ, որը կոնկրետ օրինակ է և միևնույն ժամանակ երաշխիք, պոր Վրաստանը լինելու է հաջող երկիր 21-րդ դարում և Վրաստանը լինելու է հաջող բարձրտեխնոլոգիական ոլորտում:
Ցանկանում եմ ուրախությամբ տեղեկացնել, որ Վրաստանում սկսվում է էլեկտրոմոբիլների արտադրություն: «Չանգան» ընկերությունը, որն աշխարհում էլեկտրոմոբիլների խոշոր արտադրողն է և որի գործընկերներն են աշխարհում հայտնի ընկերությունները՝ Վոլվոն, Ֆոլկսվագենը և Ֆորդը, ընդունել է որոշում, որ Վրաստանում կառուցվելու է էլեկտրոմոբիլների գործարան: Արդեն 2020 թվականի համար մենք կկարողանանք շուկայում ներկայացնել էլեկտրոմոբիլներ»,-հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով, դրա համար ընտրել են Քութաիսին:
Վարչապետի պարզաբանմամբ գործարանը թողարկելու է 40 հազար ավտոմոբիլ, որտեղից 50 տոկոսը լինելու է ներքին շուկայի համար, իսկ 20 հազարը կարտահանվի եվրոպա:
Անդրկովկասում էկո ուղղությամբ աշխատող արդյունաբերական բիզնեսխմբի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր Թբիլիսիում: Շնորհանդեսին ներկա էին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն, կառավարության անդամներ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն և Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Վրաստանի շուկայում գործունեություն է իրականացնելու այն հոլդինգը, որը միավորում է aienergy, aicar, aipower և aiproduction ընկերությունները: