Քութաիսիում հետազոտվել է 778 անձի կենսաբանական նմուշ և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում մասնագետները հետազոտել են 778 անձի կենսաբանական նմուշ և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է փոխանցել Հիվանդությունների վերահսկման Իմերթեիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Գիորգիձեի խոսքով, հետազոտվել են Իմերեթիի շրջանի բժշկական հաստատությունների պացիենտները, բուժանձնակազմը, կարանտինից դուրս եկող անձինք և թիրախային այլ խմբեր: