Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում հետազոտվել է 771 անձի կենսաբանական նմուշ և նրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Գիորգիձեի փոխանցմամբ, հետազոտվել են Իմերեթիի շրջանի բժշկական հաստատությունների պացիենտները, բուժանձնակազմը, կարանտինից դուրս եկող անձինք և թիրախային այլ խմբեր: