Քութաիսիում հետազոտված ևս 15 պացիենտի թեստի պատասխանները բացասական են
Քութաիսիում հետազոտված ևս 15 պացիենտի թեստի պատասխանները բացասական են

Քութաիսիի «Տենդի կենտրոնը» լաբորատորիայից ստացել է 15 պացիենտի հետազոտության պատասխանները և դրանցից բոլորը բացասական են,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել կլինիկայի տնօրեն Արչիլ Մուկբանիանին:

Մուկբանիանիի փոխանցմամբ, կորոնավիրուս չի հաստատվել նաև կլինիկայի երեք բժիշկի մոտ:

Վերջին 24 ժամում բժշկական հաստատություն է տեղափոխվել 5 անձ, նրանցից բոլորը կանցնեն կորոնավիրուսի թեստ: