Քութաիսիում հետազոտված 989 կենսաբանական նմուշից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում մասնագետները հետազոտել են 989 անձի կենսաբանական նմուշ և բոլոր պատասխանները եղել են բացասական:
Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին է փոխանցել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Գիորգիձեի խոսքով, հետազոտվել են Իմերեթիի շրջանի բժշկական հաստատություններում գտնվող պացիենտները, բուժանձնակազմը, կարանտինային տարածքներից դուրս եկող անձինք և թիրախային այլ խմբեր:
Բացի այդ, այս պահի դրությամբ շրջանում կարանտինում է 180 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ՝ 75-ը: