Քութաիսիում հետազոտված 207 անձից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիում հետազոտված 207 անձից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում մասնագետները հետազոտել են 207 կենսաբանական նմուշ և դրանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուսի չի ախտորոշվել,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:

Հետազոտվել են Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատություններում գտնվող պացիենտները և նույն հաստատությունների բուժանձնակազմի մի մասը: