Քութաիսիում հետազոտել են 490 կենսաբանական նմուշ, «կովիդ 19» ոչ մեկի մոտ չի հաստատվել
Վերջին 24 ժամվա ընթացքում Քութաիսիի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 490 կենսաբանական նմուշ: «Կովիդ 19»-ը ոչ մեկի մոտ չի հաստատվել:
Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի բաժնի պետ, Գոչա Գիորգիձեի տեղեկությամբ, հետազոտվել են Իմերեթիի տարածաշրջանի բժշկական հաստատություններում գտնվող հիվանդները, այլ թիրախային խմբերի ներկայացուցիչները և կարանտինում գտնվող անձինք:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում գործող կարանտինային տարածքներին, ապա տարածաշրջանի մասշտաբով գործում է երկու կարանտինային տարածք, որտեղ գտնվում է 100 մարդ: