Քութաիսիում անցկացվել է 299 թեստ և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիում անցկացվել է 299 թեստ և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել

Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում անցկացվել է 299 թեստ և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն: Հետազոտվել են Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատություններում գնտվող պացիենտները և նույն հաստատությունների բուժանձնակազմը:

Ինչ վերաբերում է կարանտինային տարածքներին, այս պահի դրությամբ շրջանի մասշտաբով կարանտինում է 73 անձ: