Վերջին 24 ժամվա ընթացքում Քութաիսիի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 176 մարդու կենսաբանական նմուշ, որտեղից բոլորի դեպքում պատասխանը բացասական էր,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար, Գոչա Գիորգիձեն:
Նրա փոխանցմամբ, հետազոտության են ենթարկվել Իմերեթիի տարածաշրջանի բժշկական հաստատություններում գտնվող հիվանդները և այդ հաստատություններում աշխատող անձնակազմի մի մասը: