Քութաիսիի Տենդի կենտրոնում 12 պացիենտի և երկու բուժաշխատողի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Քութաիսիի Տենդի կենտրոնում լաբորատորիայից ստացել են 14 նմուշի պատասխան և բոլորը բացասական են: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել կլինիկայի տնօրեն Արչիլ Մուկբանիանին:
Տնօրենի փոխանցմամբ, պատասխանների թվում կա կլինիկայի երկու բուժաշխատողի պլանային հետազոտություն:
Վերջին 24 ժամում տենդի ախտանշանով բժշկական հաստատություն է տեղափոխվել 12 պացիենտ և թեստ կանցնեն նրանցից բոլորը: