Քութաիսիի լաբորախտորիայում հետազոտել են 184 կենսաբանական նմուշ, պատասխանները բացասական են
Վերջին 24 ժամվա ընթացքում Քութայիսի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 184 կենսաբանական նմուշ, և բոլոր պատասխանները բացասական են,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի բաժնի ղեկավար Գոչա Գիորգաձեն:
Գիորգիձեի փոխանցմամբ, հետազոտվել է բեռնատար ավտոմեքենաների վարորդները, Իմերեթիի շրջանի բուժհաստատությունների պացիենտները և պլանային ստուգում է անցել նաև բուժանձնակազմը և ոչ մեկի դեպքում կորոնավիրուսի չի ախտորոշվել:
Կարանտինային տարածք է տեղափոխվել միայն մեկ անձ և այս պահին տարածաշրջանում կարանտինում գտնվող անձանց թիվը կազմում է 317: