Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամվա ընթացքում հետազոտվել է 228 անձի կենսաբանական նմուշ և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամվա ընթացքում մասնագետները հետազոտել են 228 անձի կենսաբանական նմուշ և ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն, հետազոտվել են Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատություններում գտնվող պացիենտները և այլ թիրախային խմբերը: