Քութաիսիի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 244 կենսաբանական նմուշ և կորոնավիրուս ոչ մեկի մոտ չի հաստատվել
Քութաիսիի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 244 կենսաբանական նմուշ և կորոնավիրուս ոչ մեկի մոտ չի հաստատվել,- այս մասին Վրաստանի առաջին ալիքին հայտնել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի բաժնի ղեկավար, Գոչա Գիորգիձեն:
Ըստ նրա, հետազոտվել են բեռնատարների վարորդները, Իմերեթի տարածաշրջանի բժշկական հաստատություններում գտնվող հիվանդները և բուժանձնակազմ, կորոնավիրուս ոչ մեկի մոտ չի հաստատվել:
Միևնույն ժամանակ, նախօրեին «Սաիրմեյի» կարանտինային տարածք է տեղափոխվել 132 մարդ, ներկայումս Իմերեթիի տարածաշրջանի կարանտինային գոտիներում գտնվում է 140 մարդ: