Քութաիսիի լաբորատորիայում կորոնավիրուսի վրա հետազոտել են 394 մարդու, վարակը ոչ մի դեպքում չի հաստատվել
Վերջին 24 ժամում Քութաիսիում կորոնավիրուսի վրա հետազոտել են 394 մարդու կենսաբանական նմուշ և «կովիդ 19» ոչ մեկի մոտ չի հաստատվել: Այս մասին Վրաստանի առաջին ալիքին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Իմերեթիի բաժնի ղեկավար, Գոչա Գիորգիձեն:
Նրա խոսքով հետազոտվել են Իմերեթիի տարածաշրջանում գոյություն ունեցող բուժհաստատությունների պացիենտները և տարբեր նպատակային խմբերը:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում բացված կարանտինային գոտիներին, ապա այնտեղ այս պահին գտնվում է 150 մարդ: