Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 972 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում անցկացվել է կորոնավիրուսի 972 թեստ և ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Գիորգիձեի փոխանցմամբ, հետազոտվել են Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատությունների պացիենտները և թիրախային այլ խմբեր: