Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 712 անձի կենսաբանական նմուշից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում հետազոտված 712 անձի կենսաբանական նմուշից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Նրա փոխանցմամբ, հետազոտվել են Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատություններում գտնվող պացիենտները և թիրախային այլ խմբերը: