Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 596 անձանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիում, վերջին 30 օրն է, կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Նրա փոխանցմամբ, Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում մասնագետները հետազոտել են 596 անձի կենսաբանական նմուշ և նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեի խոսքով, հետազոտվել են Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատությունների պացիենտները և թիրախային այլ խմբերը: