Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 567 անձանցից ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում մասնագետները հետազոտել են 567 անձի կենսաբանական նմուշ: Ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Գիորգիձի փոխանցմամբ, հետազոտվել են Իմերեթիի բժշկական հաստատությունների պացիենտները, բուժանձնակազմը, կարանտինային տարածքներից դուրս եկող անձինք և թիրախային այլ խմբերը: