Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 364 նմուշի պատասխանները բացասական են
Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում հետազոտել են 364 կենսաբանական նմուշ:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն, ոչ մեկի դեպքում կորոնավիրուս չի ախտորոշվել:
Հետազոտվել են Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատություններում գտնվող պացիենտները և նույն հաստատությունների բուժանձնակազմի մի մասը: