Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 300 անձի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել
Քութաիսիի լաբորատորիայում վերջին 24 ժամում մասնագետները հետազոտել են 300 անձի կենսաբանական նմուշ և նրանցից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:
Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Հիվանդությունների վերահսկման Իմերեթիի վարչության ղեկավար Գոչա Գիորգիձեն:
Գիորգիձեի փոխանցմամբ, հետազոտվել են Իմերեթիի շրջանում գործող բժշկական հաստատություններում գտնվող պացիենտները և պլանային կերպով՝ բուժանձնակազմը: