Քութաիսիի լաբորատորիայում հետազոտված 158 անձից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Քութաիսիի լաբորատորիայում մասնագետները հետազոտել են 158 մարդու կենսաբանական նմուշ և բոլոր դեպքերում պատասխանները բացասական են,- այս մասին առաջին ալիքին հայտնել է հիվանդությունների վերահսկման կենտրոնի Իմերեթիի վարչության ղեկավար, Գոչա Գիորգիձեն:
Նրա խոսքով, նմուշները վերցվել էին՝ Իմերեթիի տարածաշրջանի բժշկական հաստատություններից, կարանտինային գոտիներից և մանկական ընտանեկան տիպի տներից: