Քութաիսիի ինֆեքցիոն հիվանդանոցից հնարավոր է վաղը դուրս գրվի կորոնավիրուսից ևս մեկ ապաքինված անձ
Քութաիսիի ինֆեքցիոն հիվանդանոցից հնարավոր է վաղը դուրս գրվի կորոնավիրուսից ևս մեկ ապաքինված անձ:
Կլինիկայում «կովիդ 19»-ի ախտորոշմամբ գտնվող հիվանդի առաջին անալիզի պատասխանը բացասական էր: Հիվանդը պատկանում է այսպես կոչված Ղվանկիթիի կլաստերին: Նրանից վերցնելու են կրկնակի նմուշ և բացասական պատասխանի դեպքում հիվանդը կդուրսգրվի:
Ըստ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեի, կլինիկայում գտնվող ևս մեկ հիվանդից այսօր վերցնելու են կենսաբանական նմուշ:
Այս պահի դրությամբ Քութաիսիի ինֆեքցիոն հիվանդանոցում բուժվում է կորոնավիրուսով վարակված երեք հիվանդ: