Քութաիսիի ինֆեքցիոն հիվանդանոցի ևս հինգ հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Քութաիսի ինֆեկցիոն հիվանդանոցի ևս հինգ հիվանդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Այս մասին առաջին ալիքին հայտնել է կլինիկայի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեն:
Ըստ Նադիրաձեի, հիվանդներին անհրաժեշտության համաձայն կնշանակվի բուժում և մի քանիսը դուրս կգրվեն:
Նրա լրատվությամբ, կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներով այսօր առավոտյան հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ, ովքեր գտնվում էին կարանտինային գոտում և ինքնամեկուսացման մեջ:
Նրանցից կվերցվեն նմուշներ և կուղարկեն հետազոտության: