Քութաիսիի ինֆեքցիոն հիվանդանոց են տեղափոխել «կովիդ 19»-ով վարակված մեկ հիվանդի
Քութաիսիի ինֆեքցիոն հիվանդանոց են տեղափոխել «կովիդ 19»-ով վարակված մեկ հիվանդի: Միջին տարիքի տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել կարանտինային գոտուց:
Ըստ կլինիկայի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեի, տղամարդը ունի Լեհաստանում ճանապարհորդության պատմություն և նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Նրա խոսքով, այսօր հիվանդանոցից դուրս է գրվելու մեկ ապաքինված անձ, ով պատկանում էր այսպես կոչված Ղվանկիթիի կլաստերին:
Ինչ վերաբերում է կլինիկայում գտնվող երկու վարակվածի, ովքեր բեռնատարների վարորդներ են, նրանց առողջական վիճակը բավարար է: