Քութաիսիի ինֆեկցիոն կլինիկայում սպասում են 7 մարդու հետազոտության արդյունքներին
Քութաիսիի ինֆեկցիոն կլինիկայում սպասում են 7 մարդու հետազոտության արդյունքներին

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին վարակային ախտանշաններով գտնվում է 7 մարդ:

Նմուշներն արդեն ուղարկվել են Լուգարի լաբորատորիա: Նշված անձանց թվում կա երկու տարեկան երեխա՝ մոր հետ միասին, որոնք 5 օր առաջ են վերադարձել Իտալիայից: Ինչպես նաև, ինքնամեկուսացման մեջ են նրանց ընտանիքի անդամները:

Հիվանդների մի մասը վերադարձել է Եվրոպայի երկրներից, մյուս մասը՝ շփում է ունեցել արտասահմանից վերադարձածների հետ: Նրանցից յուրաքանչյուրը հիվանդանոց է տեղափոխվել վարակին բնորոշ ախտանշաններով և բարձր ջերմությամբ: