Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ պացիենտ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ պացիենտ

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է 45-րդ պացիենտը: Միջին տարիքի կինը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս պահի դրությամբ, կլինիկայում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում է ստանում հինգ պացիենտ:

Կլինիկայի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեի փոխանցմամբ, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է:

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց 7-րդ օրն է, կորոնավիրուսի նոր վարակակիրներ չեն տեղափոխվել: