Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ պացիենտ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից ապաքինվել է ևս մեկ պացիենտ,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել կլինիկայի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեն:
Նրա խոսքով, պացիենտն այսօր դուրս կգրվի կլինիկայից:
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում մնում է կորոնավիրուսով վարակված ընդամենը մեկ պացիենտ: