Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետ կապված 8 անձի լաբորատոր հետազոտության պատասխանները բացասական են
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետ կապված 8 անձի լաբորատոր հետազոտության պատասխանները բացասական են

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետ կապված 8 անձի լաբորատոր հետազոտության պատասխանները բացասական են: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեն:

Թեյմուրազ Նադիրաձեի խոսքով, պացիենտներին ըստ անհրաժեշտության կտրվեն նշանակումներ և մի մասը դուրս կգրվի հիվանդանոցից: Նրա տեղեկությամբ, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով նոր պացիենտներ կլինիկա չեն տեղափոխել, սակայն տեղեկություն ունեն, որ այսօր կարանտինային տարածքից վարակի ախտանշաններով կլինիկա է տեղափոխվելու մի քանի քաղաքացի: