Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում առողջացել է կորոնավիրուսով վարակված երկու պացիենտ
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում առողջացել է կորոնավիրուսով վարակված երկու պացիենտ: Նրանք հիվանդանոցից դուրս կգրվեն այսօր և այնտեղ կմնա միայն երկու վարակակիր:
Ընդհանուր առմամբ Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում առողջացել է 48 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի 963 դեպք: Առողջացածների թիվը կազմում է 841: