Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսի վարակակիր պացիենտը ճամփորդել է Ռուսաստանում
Երեկ երեկոյան Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխել կորոնավիրուսի վարակակիր մեկ պացիենտի:
Կլինիկայի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեի փոխանցմամբ, 45-ամյա կինը վերադարձել է Ռուսաստանից և գտնվում էր կարանտինում: Նրա խոսքով, կինը հարևան երկրից տեղափոխել է մահացած ամուսնուն:
Նրա վիճակը միջին ծանրության է: Այս պահի դրությամբ ստացիոնարում բուժում է ստանում կորոնավիրուսի երեք վարակակիր:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: