Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել ամուսիններ, որոնք ունեն Ադրբեջանում ճանապարհորդելու պատմություն
Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել ամուսիններ, որոնք ունեն Ադրբեջանում ճանապարհորդելու պատմություն

Քութայիսի ինֆեկցիոն հիվանդանոցին ավելացել է ևս երկու կովիդ վարակակիր, նրանք երիտասարդ ամուսիններ են և ունեն Բաքվում  ճանապարհորդելու պատմություն:

Հիվանդներին կլինիկա են տեղափոխել Ծղալտուբոյի կարանտինային տարածքից:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Թեմուր Նադիրաձեի հաղորդմամբ, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է:

Այս պահի դրությամբ, Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է նոր կորոնավիրուսով վարակված յոթ հիվանդ, ևս երկուսը վարակին բնորոշ ախտանշաններով գտնվում են մեկուսացված հիվանդասենյակում: