Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը հանդիպում է ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումն ընթանում է Եվրամիության ներկայացուցչության գրասենյակում, որին ներկա են Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը և Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:
«Մեզ տեղեկացրին, որ այսօր հանդիպում ենք Դանիելսոնի հետ, նա հետաքրքրված է ներկայիս ճգնաժամի վերաբերյալ մեր կարծիքով: Կարծում ենք, որ պետք է առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը, իրականացնելու համակարգային բարեփոխումներ, որոնք մեկընդմիշտ վերջ կդնեն մեկ կուսակցության ղեկավարմանը: Արտահերթ ընտրությունները քաղաքական խնդիր են և քաղաքական բանակցությունների առարկա», – հայտարարել է «Արդար ընտրություններ» կազմակերպության գործադիր տնօրեն Նինո Դոլիձեն:
Ըստ «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնության» ներկայացուցիչ, Գվանցա Ծուլուկիձեի, հանդիպման նպատակն է հասարակական կազմակերպությունները հայտնեն իրենց դիրքորոշումը ընթացիկ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ: