Քրեակատարողական ծառայության տեղեկությամբ, Միխեիլ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս չի հաստատվել
Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ կորոնավիրուս չի հաստատվել։
Այս մասին նշված է Քրեակատարողական ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
«Հաշվի առնելով հանրության բարձր հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլիի ՊՇՌ թեստի արդյունքում «Կովիդ-19»-ը չի հաստատվել։ Տեղեկության համար՝ Միխեիլ Սաակաշվիլին այսօր՝ նոյեմբերի 15-ին ենթարկվել է ՊՇՌ թեստի և պատասխանը՝ բացասական է»,- ասված է հաղորդագրությունում։