Քոբուլեթիում շարունակվում է համաճարակային իրավիճակի ուսումնասիրությունը
Քոբուլեթիում շարունակվում է համաճարակային իրավիճակի ուսումնասիրությունը:
Աջարիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ, համաճարակաբանները մինչ այժմ մնում են Քոբուլեթիի բժշկական կենտրոնում և Գվարա գյուղի ամբուլատորիայում:
Վերցվել են նմուշներ ինչպես բժշակական հաստատություններում, այնպես էլ լաբորատոր կերպով հետազոտվում են վարակակիների հետ հնարավոր շփում ունեցած անձինք:
Նախարարությունում հայտարարում են, որ հենց այս հետազոտությունների արդյունքում հայտնի կդառնա Քոբուլեթիում տիրող իրավիճակի բարդ պատկերը և կկայացվեն կոնկրետ որոշումներ:
Աջարիայի առողջապահության նախարարությունից հայտնում են, նախքան հետազոտության պատասխաններն ստանալը մեկնաբանություն չեն կարող անել:
Այսօրվանից փակվել է Քոբուլեթիի բժշկական կենտրոնը և Գվարա գյուղի ամբուլատորիան, որտեղ օրեր առաջ գտնվում էին «Քոբուլեթիի կլաստերի» անդամները, այդ թվում՝ Բաթումիում վարակված 60-ամյա կնոջ հայրը:
Ընթանում է հետազոտություն, արդյոք բժիշկները սխալվել են կամ խախտվել են արդյոք արձանագրությամբ սահմանված կանոնները:
Դեռևս հայտնի չէ, որքան ժամանակ կշարունակվի հետազոտության գործընթացը: