Քոբուլեթիի «կլաստերից» կորոնավիրուսից արդեն բուժվել է 7 մարդ:
Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեի հայտարարությամբ, այսօր Բաթումիի «Մեդալֆա» կլինիկայում ապաքինված բոլոր 4 պացիենտները կապված են Քոբուլեթիի «կլաստերի» հետ, ինչպես նաև ապաքինվել է մեկ անչափահաս, ով բուժում էր անցնում Քութաիսիի կլինիկայում:
Բացի այդ, ապաքինվել է 55 տարեկան կին, ով նշված «կլաստերի» առաջին դեպքն էր, և նաև նրա որդին:
Քոբուլեթիի «կլաստերի» հետ է կապված կորոնավիրուսով վարակվելու 35 դեպք: Ապաքինվել է 7 և զոհվել՝ մեկ պացիենտ:
Ընդհանուր, Աջարիայի շրջանում նոր կորոնավիրուսից բուժվել է 20 մարդ: «Մեդալֆա» կլինիկայում մնում է 33 վարակակիր: