Քոբուլեթիի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, նրա հետ շփում ունեցած անձինք կարանտին են տեղափոխվել
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերից մեկն արձանագրվել է Աջարիայում: Կորոնավիրուս է ախտորոշվել Քոբուլեթիում ընտանեկան տիպի հյուրանոցներից մեկի սեփականատիրոջ՝ միջին տարիքի տղամարդու մոտ:
Աջարիայի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար Ռուսուդան Շավիշվիլու հայտարարությամբ, այսօրվա դեպքը կապված է «Քոբուլեթիի» կլաստերի հետ, վարակվածը շփվել է այն անձանցից մեկի հետ, ում մոտ երեկ կորոնավիրուս էր ախտորոշվել Թբիլիսիում:
Վարակակիր անձի մտերիմները և հյուրանոցի հյուրերը, ընդհանուր, 18 անձ մեկուսացման մեջ է: Նրանցից 15-ից տեղափոխել են կարանտինային տարածքներ, երեքը մնում է ինքնամեկուսացման մեջ:
Վարակված տղամարդու առողջական վիճակը կայուն է: Նրան տեղափոխել են Բաթումիի Հանրապետական հիվանդանոց, որտեղ բուժում է ստանում 26 պացիենտ:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք, ապաքինվել է 20 պացիենտ: