Քիմիական զենք կիրառումը հաստատվելու դեպքում, Ֆրանսիան հարված կհասցնի Սիրիային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կմիջամտի սիրիական հակամարտությանն ու հարված կհասցնի, եթե խաղաղ բնակչության դեմ քիմիական զենք կիրառվի:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, միևնույն ժամանակ 40-ամյա ղեկավարն ընդգծել է, որ դեռևս Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ստույգ ապացույց չունի:

«Քիմիական զենքի հարցում «կարմիր գիծ» եմ սահմանել և վերահաստատում եմ արածս: Բայց այսօր մեր զինված ուժերն ու գործակալությունները չեն հաստատել քիմիական զենքի՝ խաղաղ բնակչության դեմ կիրառելու որևէ դեպք»,-ասել է Մակրոնը:

Հայտնի է, որ նախորդ ուրբաթ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ՝ իր կասկածն արտահայտելով առ այն, որ վերջերս սիրիական բանակը քլոր պարունակող ռումբեր է օգտագործել խաղաղ բնակչության դեմ: