Մերկելն ու Մակրոնը հունիսին կհրապարակեն ԵՄ բարեփոխման նախագիծը

10:57, 17.03.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսին կայանալիք գագաթնաժողովում կներկայացնեն ԵՄ բարեփոխումների նախագիծը։

Այս մասին երկու առաջնորդները հայտարարել են Փարիզում կայացած բանակցություններից հետո։

Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ բարեփոխումների ծրագիրը պետք է հակազդի այն մարտահրավերներին, որոնք ստեղծում են Brexit-ն ու ԵՄ–ում պոպուլիզմի աճը։ Առաջնորդները նաև դատապարտել են Ռուսաստանին՝ ռուսական նախկին լրտես Սոլսբերիին թունավորելու գործում դերակատարություն ունենալու համար։

Առաջնորդները հայտարարել են, որ հունիսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ մի շարք հարցերով հանդիպումներ կունենան։

Նմանատիպ