«Քարթու» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում, ցանկացած ֆինանսական ռեսուրս տրամադրել պետությանը՝ վարակի տարածման վտանգից հանրությանը զերծ պահելու համար
«Քարթու» հիմնադրամը հայտարարություն է տարածում, որտեղ պատրաստակամություն է հայտնում, որ անհրաժեշտության դեպքում պետությանը կհատկացնի այն ծավալի ֆինանսական ռեսուրս, որն ահրաժեշտ կլինի հասարակությանը վարակի տարածման վտանգից առավելագույնս պաշտպանելու համար:
«Այսօր մեր երկիրը, ողջ աշխարհի հետ միասին, կանգնած է մարտահրավերի առջև, բնակչությանը փրկել կորոնավիրուսի տարածման վտանգից:
Վրաստանի կառավարությունը, բոլոր համապատասխան գերատեսչությունները, պետական ապարատը, առաջին օրից ակտիվորեն նեգրավված են վարակի տարածման կանխարգելման գործին և շատ արդյունավետորեն են հաղթահարում հասարակությանը վտանգից փրկելու գործընթացը:
«Քարթու» հիմնադրամն, իր հերթին, պատրաստակամություն է հայտնում, ցանկացած անհրաժեշտության դեպքում, ցանկացած ֆինանսական կամ այլ տիպի վնասի դեպքում, սեփական միջոցներով լրացնել վնասը և պետությանը հատկացնել այն ծավալի ֆինանսական ռեսուրս, որն անհրաժեշտ կլինի: