Քաղաքացիները, ովքեր ունեցել են «կովիդ 19»-ը պետք է պատվաստվեն. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, որ «կովիդ 19»-ը անցկացրած անձինք պետք է պատվաստվեն:
Այս մասին կազմակերպության «Թվիթերի» էջում հրապարակված հարցազրույցում, հայտարարել է կազմակերպության ավագ գիտաշխատող, Սումայա Սվամինատանին:
«Մենք գիտենք, որ «կովիդ 19»-ը անցկացրած քաղաքացիների մեծ մասի մոտ զարգացել է իմունիտետը, սակայն նրանցից ոմանք չունեն ուժեղ իմունային արձագանք: Խոսքը նրանց մասին է, ովքեր հիվանդությունը անց են կացրել առանց ախտանիշների: Ուստի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստանյութը տալ նաև «կովիդ 19»-ը անցկացրած անձանց», – ասել է Սվամինատանին: